Ալի Աքբար Սալեհի. Իրանը չի նվազեցնում ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս25 հոկտեմբերի 2013 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է այն հաղորդագրությունները, թե Թեհրանը համաձայն է դադարեցնել ուրանի հարստացումը մինչր 20 տոկոս: Ինչպես ավելի վաղ է ասվել, բարձր հարստացված ուրանի արտադրությունը կասեցնելու մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել էր բարձրաստիճան խորհրդարանական Հոսսեյն Նակավի Հոսսեյնին: Իր հայտարարության մեջ Հոսսեյնին նշել էր, որ Թեհրանի որոշումը ընդունվել է ինքնուրույն, առանց միջազգային հանրության հրահանգների: Ըստ Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի, հարստացված ուրանի արտադրությունը դադարեցնելու մասին հարցը բանակցությունների առարկա է, հայտնում է 9tv.co.il-ը: Հոկտեմբերի 15-ին Ժնևում 6-ամսյա դադարից հետո վերսկսվեցին Իրանի ու միջուկային ծրագրի գծով «վեցնյակի» միջև բանակցությունները: Սրանք Իրանի հետ «վեցնյակի» առաջին խորհրդակցություններն են այն պահից ի վեր, երբ 2013 թ. օգոստոսին Հասան Ռոուհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը: 2013 թ. սեպտեմբերին հանրապետության ղեկավարը հայտարարեց բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին և հույս հայտնեց, որ փոխզիջման հնարավոր կլինի հասնել առաջիկա վեց ամսում: Մինչ այդ Եվրամիության ներկայացուցիչները հայտնել էին, որ Իրանը որոշ առաջարկություններ է ներկայացրել միջուկային ծրագրի վերաբերյալ PowerPoint ձևաչափով: Ըստ դիվանագիտական աղբյուրների, երկօրյա բանակցություններում բեկում չի ակնկալվում, սակայն նախատեսվում է «ճանապարհային քարտեզ» ընդունել տարաձայնությունների հետագա հարթեցման նպատակով աշխատանքը շարունակելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |