Մարտին Շուլց. Նախկին ԽՍՀՄ երկրներին ոչ ոք չի ստիպում ընտրություն կատարել ԵՄ ու ՄՄ միջև![]() 25 հոկտեմբերի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից երկրները անհրաժեշտություն չունեն ընտրություն կատարելու ԵՄ ու Ռուսաստանի միջև, հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Արևելյան գործընկերության ծրագիրը միտված է ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Բելառուսի մերձեցմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Բոլոր երկրներն ինքնիշխան իրավունք ունեն ինքնուրույն որոշելու, թե ում հետ են ցանկանում առևտրային պայմանագրեր կնքել և որ դաշինքին անդամակցել: Խոսքը չի գնում Ռուսաստանի և ԵՄ միջև ընտրություն կատարելու մասին»,-հայտարարել է Շուլցը՝ վստահություն հայտնելով, որ սերտ տնտեսական ու քաղաքական կապերը ԵՄ հետ կբարելավեն նաև արևելյան հարևանների հասարակությունների հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դա բխում է մեր շահերից»,-ասել է Շուլցը: ԵԽ նախագահը հուսով է, որ նոյեմբերին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ասոցացման համաձայնագիր կստորագրվի ԵՄ և Ուկրաինայի միջև: Այստեղ գլխավոր զսպող գործոնը շարունակում է մնալ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատազրկումը: Վիլնյուսում կայանալիք ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել Հայաստանի հետ: Սակայն, սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ուկրաինայի մտադրության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Կիևի ու Բրյուսելի միջև համաձայնագրի ստորագրումը անհնար կդարձնի Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը: Պուտինը նաև նշել է, որ այդ դեպքում ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել իր շուկան պաշտպանելու համար: Հղումներ թեմայով. ![]() «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |