Քուրդ կամավորականները գրավել են սահմանային անցակետը իսլամիստների հետ պայքարում![]() 26 հոկտեմբերի 2013 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Քուրդ կամավորականները ջիհադիստների՝ ընդդիմադիր իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների գրոհայինների հետ պայքարում գրավել են Իրաքի ու Սիրիայի սահմանին գտնվող անցակետը, հայտնում է AFP-ն իրավապաշտպանների վրա հղումով: Լոնդոնում տեղակայված իրավապաշտպանների «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» խմբի տվյալներով, քրդերը վերահսկողության տակ են վերցրել Ալ Յարուբիա սահմանային անցակետը «Ալ Քայիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորումների գրոհայինների հետ բախումների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Photo: AFP Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |