Sabah. Թուրքիան չի ստացել Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ![]() 26 հոկտեմբերի 2013 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան չի ստացել եվրասիական Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, գրում է Sabah թերթը ԱԳՆ աղբյուրների վրա հղումով: Ըստ թերթի, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Անկարային առաջարկվել է անդամակցել ՄՄ-ին: «Մեկ տարի առաջ Անկարան բանակցում էր կազմակերպությանն անդամացելու շուրջ, սակայն այս պահին դա կորցրել է իր արդիականությունը»,-գրում է թերթը: Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ևս ընդունել Մաքսային միության շարքերը: «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային»,-ասել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Հղումներ թեմայով. ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |