Դամասկոսի մերձակայքում 40 գրոհային է սպանվել![]() 26 հոկտեմբերի 2013 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը ուրբաթ օրը որոգայթ էին լարել ապստամբների դեմ Դամասկոսի մերձակայքում, որի արդյունքում զոհվեց առնվազն 40 ընդդիմադիր գրոհային, հայտնում է ВВС-ին: Որոգայթը զինվորականների հարձակողական գործողության մի մասն էր ապստամբների դեմ: Նույն օրը քուրդ գրոհայինները կռվում էին ջիհադիստների հետ Իրաքի սահմանից ոչ հեռու, որի արդյունքում զոհեր կան երկու կողմերից, սակայն հստակ թիվը պարզ չէ: Նման մարտերը գնալով ավելի են տարածվում Սիրիայում՝ ավելի մեծ շրջաններ ներգրավելով քաղաքացիական պատերազմի մեջ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |