TRACECA միջկառավարական հանձնաժողովի 5-րդ խորհրդաժողովը տեղի կունենա մայիսի 2-ին Սոֆիայում 4 ապրիլի 2006 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի թեկնածությունները չեն առաջադրվի TRACECA միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարության նախագահի պաշտոնի համար: Պատճառն այն է, որ ընտրությունների ընթացքում փոխհամաձայնության հիման վրա կողմերից յուրաքանչյուրը քվեարկել է մյուսի թեկնածության դեմ: Այդ մասին հաղորդել է TRACECA-ում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Նրա խոսքերով, ապրիլի սկզբին նախատեսված TRACECA միջկառավարական հանձնաժողովի 5-րդ խորհրդաժողովը հետաձգվել է եւ կկայանա մայիսի 2-ին Սոֆիայում: Ըստ Ա.Մուստաֆաեւի, մայիսի 1-ին տեղի կունենա TRACECA-ի ազգային քարտուղարների նիստը, որի ընթացքում վերջնականապես կհաստատվեն խորհրդաժողովի օրագիր մտած հարցերը: Խորհրդաժողովի ընթացքում կլսվեն զեկույցներ եւ կքննարկվի նախորդ խորհրադժողովներին կայացրած որոշումների կատարումը: Նիստի ժամանակ կհաստատվի մինչեւ 2015 թվականը TRACECA-ի զարգացման ծրագիրը, կքննարկվի կառույցը միջազգային կազմակերպության վերածելու հարցը, կքննարկվեն 2006 թ. նախագծերը, ինչպես նաեւ կընտրվի գլխավոր քարտուղար եւ նախագահ: Նշենք, որ ներկայումս TRACECA-ում նախագահում է Ադրբեջանը, 2007 թվականին այդ լիազորությունները կանցնեն Բուլղարիային, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |