Ռուսաստանը չի կարող խզել հարաբերությունները ոչ Երևանի, ոչ Բաքվի հետ, ուստի կոչ է անում՝ եկեք համերաշխ ապրենք28 հոկտեմբերի 2013 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Ոչ ոք չի առաջարկել Ադրբեջանին անդամակցել Մաքսային միությանը: Որքան գիտեմ, խոսքը չգիտես ինչու Թուրքիայի ու Հնդկաստանի մասին էր…Ինձ բոլոր այդ առաջարկները միանգամայն ֆանտաստիկ են թվում՝ փիար քայլեր, չգիտես թե ում համար: Մաքսային միությունը դեռ չի կայացել, դեռ ցույց չի տվել արդյունավետ է արդյոք, իսկ արդեն խոսվում է «մինչև Հնդկաստան ընդլայնվելու մասին»: …Անլուրջ է այս ամենը»,-հայտարարել է ռուս խմբագիր, «Էխո Մոսկվի» և «Ազատություն» ռադիոկայանների աշխատակից Լեոնիդ Ռադզիլովսկին ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե կկարողանա արդյոք Ռուսաստանը հանգուցալուծել Ղարաբաղի հարցը Ադրբեջանի օգտին, եթե Իլհամ Ալիևը համաձայնվի անդամակցել Մաքսային միությանը՝ Ռադզիլովսկին ասել է. «ՌԴ-ն, ինչպես Պուտինի, այնպես էլ ցանկացած այլ նախագահի օրեք, չի կարող և ակտիվ մասնակցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորմանը: Տարածքային վեճերը միակ վեճերն են, որ չեն լուծվում փոխզիջմամբ: Այստեղ ամեն ինչ պարզ է՝ հողը կամ ձերն է, կամ մերն է: Փոխզիջումն անիրական է: Համապատասխանաբար, Ռուսաստանը չի կարող ինչ-որ մեկի կողմից լինել այս հարցում»,-ասել է ռուս խմբագիրը: Ըստ նրա, Ռուսաստանը չի կարող խզել հարաբերությունները ոչ Երևանի, ոչ Բաքվի հետ, ուստի ՌԴ ԱԳՆ-ն միայն մեկ գիծ կարող է որդեգրել, շարունակելով կոչ անել կողմերին՝ «եկեք համերաշխ ապրենք»: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հոկտեմբերի 24-ին ներկայացվել են և հաստատվել են նաև Եվրասիական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության մասին դիմումն ու Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Photo: www.russia.ru Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |