Օբաման կարգադրել է դադարեցնել ՄԱԿ կենտրոնակայանի գաղտնալսումը![]() 30 հոկտեմբերի 2013 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Ազգային անվտանգության գործակալությանը դադարեցնել ՄԱԿ կենտրոնակայանի գաղտնալսումը Նյու Յորքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը Սպիտակ տանն ունեցած աղբյուրի վրա հղումով: Ըստ աղբյուրի, որոշումը կայացվել է ԱՄՆ հետախուզական ծրագրերի ընդհանուր վերանայման շրջանակում: Բարաք Օբաման համապատասխան հրահանգ էր տվել «մի քանի շաբաթ առաջ»: «Միացյալ Նահանգները չեն վերահսկում էլեկտրոնային միջոցներով ՄԱԿ կենտրոնակայանը Նյու Յորքում»,-ասել է աղբյուրը; Պաշտոնական մեկնաբանություններ չի հաջողվել ստանալ ոչ գործակալությունից, ոչ ՄԱԿ-ից, հայտնում է Լենտա.ռու-ն: Պատմականորեն ՄԱԿ կենտրոնակայանը գտնվում էր ԱՄՆ հետախուզական ծառայությունների մշտական հսկողության տակ, փորձելով պարզել, թե ՄԱԿ-ում աշխատող դիվանագետներից ովքեր են այդ գործունեությունն օգտագործում որպես քողարկում ԱՄՆ տարածքում լրտեսության համար: Վաշինգտոնը որոշել է վերանայել իր հետախուզական ծրագրերը սկանդալների ֆոնի վրա, որոնք եղան մամուլում տվյալների հրապարակման պատճառով: Հոկտեմբերին եվրոպական ու ԱՄՆ ԶԼՄ-ները սկսեցին տեղեկություններ տարածել այն մասին, որ հետախուզության գործակալությունը հետևել է եվրոպական ինտերնետ օգտատերերին, ինչպես նաև մի շարք երկրների ղեկավարներին, այդ թվում ԱՄՆ դաշնակից երկրների: Գործակալության ծրագրերի մասին գաղտնի տվյալները մամուլին էր հանձնել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Հունիսից նա գտնվում է Ռուսաստանում, որտեղ նրան ապաստան է տրամադրվել մեկ տարի ժամկետով: Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկել են բանակցություններ սկսել ԱՄՆ հետ՝ 2013 թ. լրտեսական սկանդալի հետ կապված տարաձայնություններին վերջ դնելու համար՝ առաջարկելով անդամ մյուս երկրներին միանալ իրենց: ԱՄՆ հետախուզական ծառայությունների լրտեսությունն եվրոպական երկրներում գագաթաժողովի առաջին օրվա հիմնական թեման էր, թեև ի սկզբանե նախատեսվում էր նվիրել այն թվայնացման շուկայի քննարկմանը: Մասնավորապես, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հասկացրել է Օբամային, որ «ընկերներին լրտեսելը գեղեցիկ չէ» և անընդունելի է: Մերկելի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում, արձագանք էր այն հաղորդագրությանը, թե, իբր, ԱՄՆ իշխանությունները գաղտնալսում են կանցլերի բջջային հեռախոսը, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |