«Ալ-Ահրամ» օրաթերթ. ԱՄՆ-ի հարձակման դեպքում, Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել ԲԹՋ-ին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի «Ալ-Ահրամ» թերթը հաղորդում է, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում, Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին: Ադրբեջանցի ռազմական փորձագետը գտնում է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը չի կարողանա մի կողմ կանգնել: «Նույնիսկ եթե Ադրբեջանը համաձայնություն չտա օգտագործելու իր տարածքը ԱՄՆ զորքերի կողմից, չի բացառվում, որ Թեհրանը որպես հուսահատ քայլ կհարվածի Ադրբեջանում ԱՄՆ տնտեսական շահերի օբյեկտներին` Կասպիում առկա մշակումներին, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին»,-գտնում է ռազմական փորձագետը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ ամիս տվեց Իրանին, միջուկային ծրագիրը կասեցնելու համար: Թեհրանը արձագանքեց անհապաղ, հայտարարելով, թե չի դադարեցնի զբաղվել ուրանի հարստացմամբ, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---