Դամասկոսի հայկական վարժարանը շարունակում է աշխատել![]() 30 հոկտեմբերի 2013 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսի հայկական վարժարանում սովորում է 182 աշակերտ, որից 36-ը մանկապարտեզում, 89-ը՝ նախակրթարանում, 57-ը՝ միջնակարգ դպրոցում: Ինչպես գրում է Բեյրութի Aztag թերթը, դպրոցում սովորում են նաև արաբներ, որոնց մեծ մասը վերջերս է հաստատվել դպրոցի շրջակայքում: Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանի խոսքով, վարժարանում հայերեն լեզուն դասավանդվում է շաբաթական 5 դասաժամերով, իսկ կրոնը՝ 2 դասաժամով: Վարժարանը գործում է Սիրիայի կրթության նախարարության ուսումնական ծրագրով: Որպես օտար լեզու, մանկապարտեզում դասավանդվում է անգլերենը, իսկ նախակրթարանում ու միջնակարգում` անգլերեն և ֆրանսերեն լեզուները, ինչպես նաև արաբերենը: «Չնայած Սիրիայում ընթացող պատերազմին, Դամասկոսի Ազգային միացյալ վարժարանը կանոնավոր ձևով շարունակում է իր գործունեությունը: Համայնքն անում է ամեն ինչ, որպեսզի շարունակվի գոյապայքարը հայեցի կրթության ապահովման ուղղությամբ»: 1929-ին Դամասկոսում հաստատուած հայերը հիմնադրեցին Ազգային մանկապարտեզը` մի քանի նախնական դասարաններով, իսկ 1932-ին վարժարանի բուն հիմնադրումը տեղի ունեցավ: Վերելքը սկսվեց, երբ Արմեն Մարաշլյանը (բանաստեղծ Արմեն Անուշ) ստանձնեց տնօրենի պաշտոնը: Վարժարանը հետզհետե հասավ լրիվ նախակրթարանի աստիճանի, իսկ կրթական այս տարեշրջանին միջնակարգի առաջին շրջանավարտները կունենա: 2009 -2010 տարեշրջանին այն արդեն գործեց Դամասկոսի Մլեհա արվարձանի իր նորակառոյց շենքում, սակայն քանի որ այդ արվարձանները դարձան բախումների գոտի, հետևաբար երկու տարի է ինչ վարժարանը վերադարձել է մայրաքաղաքի կենտրոնը համարվող «Սալհիէ» շրջանը` Ապետ փողոցի իր նախկին շենքը: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 115 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում և Դամասկոսում: Մինչ պատերազմը երկրի հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ Հայաստանում հաստատվել է մոտ 10 հազար սիրիահայ, իսկ Լիբանանում՝ 5 հազար: Photo: aztagdaily.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |