Դամասկոսի պաշարված արվարձանի բնակիչները տարհանվել են![]() 30 հոկտեմբերի 2013 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մուադամիա արվարձանի շուրջ 1800 բնակիչներ, որոնք ամիսներ շարունակ կառավարական ուժերի ու զինյալների հակամարտության շփման գծում էին, տարհանվել են ու տեղափոխվել անվտանգ շրջաններ: Գործողությունը հնարավոր է դարձել հակամարտող կողմերի միջև հնարավոր համաձայնության շնորհիվ և սիրիական Կարմիր մահիկի ու քաղաքացիական կազմակերպությունների միջնորդությամբ: Սա երրորդ նման ակցիան է, որը թույլ է տվել դուրս բերել քաղաքից շուրջ 3 հազար կանանց ու երեխաների, հայտնում է euronews-ը: Երկու շաբաթ առաջ պաշարված Մուադամիայի բնակիչները, շրջապատված լինելով կառավարական զորքերով, հավաքական նամակ խնդրագիր էին գրել արտաքին աշխարհին օգնություն հայցելով: Ասվում էր, որ ամիսներ շարունակ նրանք զրկված են նորմալ էլեկտրամատակարարումից, կապից, խմելու ջրից, դեղորայքից ու սնդդամթերքի պակաս ունեն: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ 90 տոկոսով ավերված քաղաքում սով է սկսվել: Սիրիայի իշխանությունները մեղադրում են ապստամբներին Մուադամիայի բնակիչներին պատանդ վերցնելու մեջ: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 115 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Photo:kint.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |