Միխայիլ Սահակաշվիլիին արդեն մեղադրանքներ են ներկայացնում![]() 30 հոկտեմբերի 2013 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացող Միխայիլ Սահակաշվիլին գրեթե ամբողջությամբ ծախսել է 2013 թ. նախագահական հիմնադրամի միջոցները՝ 6 միլիոն դոլարից թողնելով միայն մոտ 3 հազար դոլար: «Ոչ ոք չէր կասկածում, որ նախագահ Սահակաշվիլին ամբողջությամբ կծախսի իր հիմնադրամի միջոցները: Նա գիտեր, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո նրա լիազորությունները կսահմանափակվեն, ուստի հատկապես նախընտրական շրջանում նա շատ միջոցներ ծախսեց նախագահական հիմնադրամից, որը ֆինանսավորվում է պետբյուջեից, իր բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների վրա»,-ասել էՎրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Նարմանիան: Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Սահակաշվիլին մեկնել է Բրյուսել չտեղեկացնելով այդ մասին Վրաստանի ԱԳՆ-ին, հայտնում է INTERFAX.RU-ն: Հոկտեմբերի 27-ին կայացած Վրաստանի նախագահական ընտրություններում հաղթեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կոլիացիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ սահմանադրության, Միխայիլ Սահակաշվիլին իրավունք չուներ ընտրվել երրորդ անգամ: Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին չհերքեց այդ հայտարարությունը, որ Սահակաշվիլին կարող է դատարանի առջև կանգնել, մասնավորապես վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով, որը կյանքից հեռացավ անհասկանալի հանգամանքներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |