ԱՄՆ բյուջեի պակասուրդն առաջին անգամ վերջին 5 տարում չի գերազանցել 1 տրլն դոլարը31 հոկտեմբերի 2013 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2012-2013 ֆինանսական տարում, որն ավարտվեց հոկտեմբերի 30-ին, կազմել է 680 մլրդ դոլար, կամ ՀՆԱ 4 տոկոսը, նախորդ տարվա 1,1 տրլն դոլարի դիմաց, ինչը առավելագույն ցուցանիշն էր 2008 թվականից ի վեր, հայտնել է ֆինանսների նախարարությունը: Սեպտեմբերին բյուջեի պրոֆիցիտը կազմեց 75,1 մլրդ դոլար և գերազանցեց վերլուծաբանների ակնկալիքները 69 մլրդ դոլարով: Պետական ծախսերի ծավալը հաշվետու ֆինանսական տարում աճել է 13,2 տոկոսով նախորդ տարվա համեմատ և հասել է ռեկորդային նիշի՝ 2, 773 տրլն դոլար՝ 2,449 տրլն դիմաց, իսկ ծախսերի ծավալը կրճատվել է 2,3 տոկոսվ, մինչև 3,454 տրլն դոլար նախորդ տարվա 3,538 տրլն դոլարի դիմաց, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: Ամենամեծ ծախսերն անցյալ տարի պահանջել է առողջապահության ոլորտը՝ (886,3 մլրդ դոլար, սոցվճարները՝ 867,4 մլրդ դոլար և պաշտպանությունը՝ 607 մլրդ դոլար: Ընդ որում կրթության վրա ծախսվել է ընդամենը 41 մլրդ դոլար: 2013-2014 թթ. արդյունքներով բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 760 մլրդ դոլար: 2014 թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որը ներկայացրել է նախագահ Օբաման, նախատեսվում է ներդրումային պլան, որն ուղղվելու է միջին դասի ամրապնդմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական աճի խթանմանը: Նախատեսվում են նաև կառուցվածքային բարեփոխումներ ու կապիտալ ներդրումներ կրթության ոլորտում, գիտական հետազոտությունների ու մշակումների ոլորտում, ինչպես նաև ազգային անվտանգության ասպարեզում, հայտնում է ՌԲԿ-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |