Եվրամիությունը հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում 5 ապրիլի 2006 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է էներգետիկ անվտանգության նոր եվրաատլանտյան հայեցակարգի մաս կազմել, որի վրա աշխատում են ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայեցակարգի մշակումը սկսվել է ռուսական գազի սակագների փոփոխության եւ Ուկրաինա առաքումների խափանումներից հետո: «Խոսքը գնում է նոր ԱԷԿ-ների, Տրասնկասպյան գազատարի կառուցման մասին: Այդ նախագծերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար»,-նշել է Օսկանյանը: Իր հերթին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին նշել է, որ հասկանում է, որ Հայաստանը շահագրգռված է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հարցում: Միեւնույն ժամանակ, նա նշել է թե չի կարող ասել կլինի արդյոք ռազմական հարված Իրանին ԱՄՆ-ի կողմից: «ԵՄ-ում գիտեն, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական են»,-ասել է Սեմնեբին: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |