Ամասիայում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը31 հոկտեմբերի 2013 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ամասիա գավառի Մերզիֆոն քաղաքում բացվել է Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Նրանք ժամանակին ապրել են Ամասիայում: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թթ.: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարներն ավելի վաղ ցուցադրվել են Ստամբուլում: Այս անգամ ցուցահանդեսը բացվել է Ցոլակ և Արման Դիլդիլյանների հայրենիքում՝ Մերզիֆոնում: Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 600 լուսանկարներ, որ արվել են Սիվասում, Ամասիայում, Կոնիայում, Մերզիֆոնում 1872-1923 թթ.: Բացման արարողությանը մասնակցել է Մերզիֆոնի քաղաքապետ, Ազատության և արդարության կուսակցության անդամ Իսկենդեր Դողրուն: «Ես հայրենիք եմ բերել իմ ընտանիքին պատկանող լուսանկարներն ու շատ երջանիկ եմ, որ կարող եմ ծանոթացնել այս հողերին»,-ասել է Արմեն Ցոլակ Մարսուբյանը, հայտնում է Dogan գործակալությունը: Photo: hakikatadalethafiza.org Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |