Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի գաղտնալսումը 1 նոյեմբերի 2013 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է դադարեցնել ԱՄՀ ու Համաշխարհային բանկի գաղտնալսումը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունն իրազեկ աղբյուրների վրա հղումով: Այդ քայլն արվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների վերանայման շրջանակում: Ավելի վաղ չի հայտարարվել գաղտնալսման մասին: Խոշորագույն ֆինանսական հաստատությունների գաղտնալսման դադարեցման մասին հաղորդագրությանն ի պատասխան Սպիտակ տունը հայտարարել է, որ նման գաղտնալսում չի իրականացվել: Գաղտնալսումը դադարեցվել է մոտ մեկ ամիս առաջ: Մի օր առաջ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է Ազգային անվտանգության գործակալությանը դադարեցնել ՄԱԿ կենտրոնակայանի գաղտնալսումը Նյու Յորքում, հայտնում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի վերջում համաշխարհային առաջնորդներին գաղտնալսելու մասին տեղեկությունը խթան հանդիսացավ լրտեսական սկանդալի համար, որը շնորհիվ Էդվարդ Սնոուդենի ձգվում է արդեն 2013 թ. ամառվանից: Նա պատմեց աշխարհի 35 առաջնորդների գաղտնալսման մասին, այդ թվում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գաղտնալսման: Արդյունքում Օբաման ստիպված եղավ բացատրական խոսակցություն ունենալ Մերկելի հետ հեռախոսով: Օգոստոսի 1-ին Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր ապաստան ստացավ Ռուսաստանում: Պայմանը ամերիկացու խոստումն էր չբացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են վնասել ԱՄՆ-ին: Երեկ հայտնի դարձավ, որ Սնոուդենն աշխատանք է գտել Ռուսաստանում՝ նա կզբաղվի խոշոր ոչ պետական ինտերնետ-պորտալներից մեկի աջակցությամբ; Ջոն Քերին խոստովանել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները որոշ դեպքերում գործել են սխալ: «Ես վստահեցնում եմ, որ անմեղ մարդիկ չեն տուժել, սակայն տեղեկություն հավաքելու փորձ եղել է: Որոշ դեպքերում դա հեռուն է գնացել և իրավասու չի եղել»,-հայտարարել է Քերին Վաշինգտոնում տեսակապով կապ հաստատելով Լոնդոնում ընթացող Open Government Partnership գագաթաժողովի հետ: «Ես դա խոստովանում եմ, ինչպես և նախագահը, մենք կհետևենք, որ ապագայում դա չկրկնվի»,-ասել է պետքարտուղարը: Նա նշել է նաև, որ կատարվածի մասշտաբները չափազանցրել են լրագրողները՝ ասելով, որ 70 մլն մարդու գաղտնալսաման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այսպիսով ԱՄՆ իշխանություններն առաջին անգամ հրապարակավ խոստովանել են, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |