Մյունխենի Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը

PanARMENIAN.Net - Գերմանիայի Բավարիա նահանգի Մյունխեն քաղաքում դեռեւս 1977 թվականին ստեղծված Հայկական հարցերի հաստատությունը հիմնել է իր կայքէջը` www.haydat-institut.org: Հաստատությունը զբաղվում է Հայ Դատի քարոզչությամբ, Թուրքիայում հայերի իրավունքների պաշտպանությամբ եւ սփյուռքահայության սոցիալական, կրթական, մշակութային ու կրոնական խնդիրների լուծմամբ: Հայկական հարցերի հաստատության հիմնադրման ու ծավալած գործունեության մեջ անգնահատելի դեր է ունեցել դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանը, ով հիմնադրման օրվանից մինչեւ իր մահը` 2004-ին եղել է հաստատության տնօրենը: Որպես նշան գնահատանքի եւ երախտագիտության` նրա մահից հետո հաստատությունը կոչվում է հիմնադրի` Էդուարդ Հովհաննիսյանի անունով, հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---