Իրաքի քրդերը նավթը կարտահանեն Թուրքիայի տարածքով![]() 1 նոյեմբերի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Իրաքի քրդերը նավթը կարտահանեն Թուրքիայի տարածքով, ուրբաթ օրը հայտարարել է Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության մամլո քարտուղար Սեֆին Դիզաին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: «Շուտով շահագործման կհանձնվի նավթամուղը Թուրքիայի ու Քրդական ինքնավարության միջև»,-ասել է Դիզաին: Ըստ նրա, Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Հյուսիսային Իրաքն ինքնավարություն դարձավ Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից ու Հուսեյն Սադդամին տապալելուց հետո: Իրաքի նավթի խոշորագույն հանքերը գտնվում են երկրի հյուսիսում, Մոսուլի շրջանում: 1926 թ. Մոսուլից մոտ 100 կմ տարածության վրա բացվեց նավթի ամենախոշոր Քիրկուկի հանքավայրը: 1924 թ. հոկտեմբերի 29-ին Ազգերի լիգայի խորհուրդը Բրյուսելում որոշում կայացրեց Իրաքի ու Թուրքիայի միջև սահմանազատ գծի անցկացման մասին՝ փաստացի սահմանի, որը գոյություն ուներ 1923 թ. հուլիսի 24-ի դրությամբ՝ Լոզանի պայմանագրի կնքման օրը: Այդպիսով, Մոսուլը մնում էր Իրաքի սահմաններում: Արևմտյան տերությունների ճնշմամբ Թուրքիան 1926 թ. հունիսի 5-ին Անկարայում պայմանագիր կնքեց Մեծ Բրիտանիայի և Իրաքի հետ, որով ճանաչեց «Բրյուսելի գիծը», որի դիմաց ստացավ 20 տարի շարունակ Մոսուլի նավթի շահույթի 10 տոկոսը ստանալու իրավունք: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |