Լահդար Բրահիմի. «Ժնև-2» խորհրդաժողով առանց սիրիական ընդդիմության չի լինի![]() 1 նոյեմբերի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ու ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմին հայտարարել է, որ Ժնև-2» խորհրդաժողովի անցկացումը հնարավոր է միայն սիրիական ընդդիմության մասնակցությամբ: «Եթե ընդդիմությունը չմասնակցի, Ժնևի խորհրդաժողովը չի կայանա»,-հայտարարել է Բրահիմին Դամասկոսում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիրները հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդաժողովին: Ակնկալվում է, որ վերջնական որոշումը կկայացվի նոյեմբերի 9-ին Ստամբուլում, որտեղ գտնվում է նրանց կենտրոնակայանը: Մերձավորարևելյան շրջագայության ընթացքում Բրահիմին Սիրիայից բացի կայցելի Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Քուվեյթ, Օման ու Թուրքիա: Ժնևի խորհրդաժողովը գումարվում է Ռուսաստանի ու ԱՄՆ նախաձեռնությամբ, հստակ ամսաթիվը որոշված չէ: Բրահիմին նոյեմբերի 5-ին եռակողմ հանդիպում կկազմակերպի ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ: Նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ ԱԽ անդամ մյուս երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի ներկայացուցիչների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |