Զուրաբ Աբաշիձե. Վրաստանի ու Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը դեռ հեռու է![]() 1 նոյեմբերի 2013 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ու Ռուսաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը դեռ հեռու է: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի վարչապետի ՌԴ հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Սկզբում վրաց-ռուսական հարաբերությունները պետք է դուրս բերել փակուղուց, իսկ հետո գնալ դեպի բարիդրացիական հարաբերությունների հաստատում»,-ասել է նա: Ըստ Աբաշիձեի, սկզբում պետք է քննարկել ամենասուր հարցերը, որոնք կուտակվել են ռուս-վրացական հարաբերություններում, մասնավորապես, այն խնդիրները, որ առաջացել են 2008 թ. օգոստոսի իրադարձությունների հետևանքով: Նա հայտարարել է, որ այդ բարդ խնդիրների քննարկման ընթացքում կհայտնվի ՌԴ հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: «Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի հետո նոր կառավարությունն առաջին հաջող ջանքերն է արել ՌԴ հետ հարաբերությունների վերականգնման ու զարգացման համար»,-ասել է Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Վրաստանի կառավարությունը Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, իշխանության գալով 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, կարևորագույն խնդիրներից մեկը համարեց ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը: Հոկտեմբերի 27-ին երկրի նախագահ ընտրված Գեորգի Մարգվելաշվիլին հաջորդ իսկ օրը հայտարարեց լրագրողներին, որ «Վրաստանը կշարունակի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման հետևողական քաղաքականությունը և կառուցողական կլինի այդ հարցում»: Ռուսաստանը 2008 թ. օգոստոսին Ցխինվալի դեմ ռազմական ագրեսիայից հետո ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Թբիլիսին խզեց հարաբերությունները Մոսկվայի հետ և երկու ինքնահռչակ հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ: Իվանիշվիլիի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման մասին: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսվկայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Ռուսական շուկա են արդեն վերադարձել «Բորժոմի» հանքային ջուրն ու վրացական գինին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |