Ժնևում, չնայած Թուրքիայի հակազդեցությանը, Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի![]() 1 նոյեմբերի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ժնևի քաղաքապետարանը վճռական է տրամադրված Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կառուցման հարցում, գրում է Time turk-ը: «Հիշատակի լուսատուներ» անվանումով հուշարձանի կառուցման մասին որոշումն ընդունվել է 2011 թվականին, հուշարձանի հեղինակն է Մելիք Օհանյանը: Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը տեղական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ պետք չէ դիտարկել հուշարձանը որպես «մի երկրի դատապարտում»: Ըստ Ազնավուրի, հուշարձանը նվիրված է լինելու Ցեղասպանությունից տուժած բոլոր ժողովրդներին: Նախագիծը վերահսկող Ժնևի քաղաքապետարանի ներկայացուցիչ Սամի Քանահանը մամլո ասուլիսում նշել է, որ հուշարձանի վրա չի լինելու ցեղասպանություն բառը: Սակայն այս հայտարարություններից հետո հասկանալի է, որ այս ամենը պետք է մտահոգի Թուրքիային, գրում է աղբյուրը: Շվեյցարիայի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է թուրքական Cihan գործակալությանը, որ իրենք ի զորու չեն կանխելու ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի կանգնեցումը: «Մենք գիտենք, թե որքան ցավոտ հարց է դա Թուրքիայի համար: Կապի մեջ մնալով երկու կողմերի հետ՝ մենք աշխատում ենք Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |