Վարդան Օսկանյանը եւ Դանիայի դեսպանը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը 5 ապրիլի 2006 - 19:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանն ընդունեց Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ուֆֆ Անդերսոն Բալսլեւին վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը շնորհավորեց Դանիայի Թագավորության դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Գոհունակություն հայտնելով հայ-դանիական հարաբերությունների ներկա վիճակից` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ԵՄ-Հայաստան համագործակցության համատեքստում: Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |