Այս շաբաթ Հայաստանի առևտրային բանկերը 41.2 մլն դոլարի վարկեր են տրամադրել

Այս շաբաթ Հայաստանի առևտրային բանկերը 41.2 մլն դոլարի վարկեր են տրամադրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.2 մլն ԱՄՆ դոլար:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,363,616 ԱՄՆ դոլար 404.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,350,622 ԱՄՆ դոլար 405.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 9,830,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.42 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 2,785,986 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---