Ալլահշուքյուր Փաշազադեն Գարեգին Բ-ի խնդրանքով Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին![]() 2 նոյեմբերի 2013 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանի հետ Գարեգին Երկրորդի խնդրանքով: Նա հետաքրքրվել է ռազմագերու կենսապայմաններով, նրան ասել են, որ «ռազմագերուն չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին»: Հոկտեմբերի կեսին որոշ հայկական ԶԼՄ-նրում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Հակոբ Ինջիղուլյանին մտադիր են երրորդ երկիր տեղափոխել, սակայն Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի երևանյան գրասենյակում դա չեն հաստատել: Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին տեղեկությունը հրապարակել էր հայկական կայքերից մեկը՝ Հակոբ Ինջիղուլյանի զարմիկի՝ Արմանի վրա հղումով: Սակայն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արման Ինջիղուլյանը հերքեց այդ հաղորդագրությունը: Այն հարցին, թե գրել է արդյոք Հակոբն իր նամակում այն մասին, որ ուզում է երրորդ երկիր մեկնել, Արման Ինջիղուլյանը հայտարարել է. «Իր նամակում Հակոբը ոչ մի նման բան չի գրել, մեզ նման հնարավորության մասին ասել է Կարմիր Խաչը: Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է՝ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր: Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել: Փոխնախարարը նշել է, որ փախստականի կարգավիճակը թույլ կտա Ինջիղուլյանին խուսափել ֆիզիկական բռնությունից, ստորացումներից և նույնիսկ ողբերգական հետևանքներից, որոնք տեղ են գտել նման այլ դեպքերում: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Նշենք, որ մինչ օրս ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |