Արման Կիրակոսյանը Չեխիայում քննարկել է հայ-չեխական հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-4-ին աշխատանքային այցով Չեխիայում էր գտնվում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարությունում Արման Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ Չեխիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Յարոսլավ Բաշտայի եւ տարածքային դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յարոմիր Պլիշեկի հետ: Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, Հայաստանի եւ Չեխիայի միջեւ իրավապայմանագրային դաշտի համալրման, առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորություները: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ ունեցավ նաեւ Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակ Էդվարդ Օուտրատայի եւ արտաքին հանձնաժողովի փոխնախագահ Յան Կավանի հետ: Հանդիպումների ընթացքում շոշափվեցին միջխորհրդարանական կապերի ընդլայնման, չեխ խորհրդարանականների առաջիկա մայիսին Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: ՀՀ փոխարտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---