Եգիպտոսում սկսվում է պաշտոնանկ նախագահ Մուրսիի դատը 4 նոյեմբերի 2013 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում սկսվում է պաշտոնանկ նախագահ Մոհամմեդ Մուրսիի և «Մահմեդական եղբայրների» ևս 14 անդամների դատավարությունը: Նրանք մեղադրվում են սպանություններ հրահրելու մեջ անցած տարվա դեկտեմբերին նախագահի նստավայրի մոտ բախումների ժամանակ: Մուրսիի դատավարությունը կսկսվի Ոստիկանության ակադեմիայում: Դատավարությունները զուգահեռ են ընթանալու: Երկրում ուժեղացված են անվտանգության միջոցները: Նախագահ Մուրսիի կողմնակիցները խոստացել են բողոքի ակցիայի դուրս գալ: Մուրսիի կողմնակիցները հայտարարում են, որ նախագահին բռնությամբ են պաշտոնանկ արել և դատավարությունը քաղաքականացված է լինելու: Իրավապաշտպաններն, իրենց հերթին, մեղադրում են զինվորականներին ու անվտանգության ծառայությանը, որ նրանք կամայականորեն անհայտ վայրում են պահել նախագահին գրեթե կես տարի առանց դատի: Դատավարության ժամանակ անվտանգությունը կապահովեն անվտանգության ծառայության շուրջ 20 հազար սպաներ: Իրավաբաններն ենթադրում են, որ եթե նախկին նախագահի մեղքն ապացուցվի, նրան ցմահ բանտարկություն է սպասում կամ մահապատիժ, հայտնում է ВВС-ին: «Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեցին Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին: «Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |