Վ.Նովիկով. Իրակլի Ղարիբաշվիլին պարտական է Իվանիշվիլիին տառացիորեն ամեն ինչով 4 նոյեմբերի 2013 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հետաքրքրական է, որ Բիձինա Իվանիշվիլին փաստորեն կրկնեց իր գլխավոր քաղաքական ընդդիմադիր Միխայիլ Սահակաշվիլիի քայլերը, որը 2012 թ. ամռանը վարչապետ նշանակեց ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիին: Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ոչ թե ուղղակի Իվանիշվիլիի «սանն է», այլ մի մարդ է, որը պարտական է «Վրացական երազանքի» առաջնորդին տառացիորեն ամեն ինչով: Մեծ քաղաքականություն Ղարիբաշվիլին եկավ 2012 թվականին միանգամից զբաղեցնելով ՆԳՆ ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ նա տարբեր պաշտոններ էր զբաղեցնում «Կարտու» կորպորացիայում, որի հիմնադիրն ու սեփականատերն է Իվանիշվիլին: Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Ռուսաստանի Սևծովյան և Կասպից ավազանի տարածաշրջանի սոցիալական ու քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը: Ըստ նրա միանգամայն ակնհայտ է, որ Ղարիբաշվիլիի նշանակումով Իվանիշվիլին փորձում է «հեռանալ՝ մնալով»: «Նա արդեն հայտարարել է, որ մտադիր է հեռանալ քաղաքականությունից, բայց վերահսկել քաղաքական գործընթացները, և որ իր էներգիան դեռ 20 տարի կբավարարի: Այսպիսով Իվանիշվիլին, կարծես, մտադիր է վրաց Դեն Սյոպին դառնալ, վրացական քաղաքականության «գորշ կարդինալի» դերը ստանձնելով: Հարցն այն է, թե կկարողանա արդյոք Իվանիշվիլին իրականացնել իր մտադրությունները: Չէ որ Սյաոպինը այնուամենայնիվ չինական մշակույթի երևույթ է, որը նմանը չունի աշխարհում: Իսկ թե ինչպես է մտադիր Իվանիշվիլին վերահսկել վրացական քաղաքականությունը, բաց է մնում: Հասկանալի է, որ սկզբնական շրջանում նա կկարողանա «ստվերային» վարչապետ» մնալ: Իսկ ի՞նչ կլինի, երբ Ղարիբաշվիլին քաղաքականապես աճի ու ինքնուրույնություն ուզի: Կամ եթե նորից իշխանափոխություն լինի: Հնարավոր է, որ Իվանիշվիլին արդեն ունի ինչ-որ հաղթաթղթեր, որոնք լայն հանրությանը չի ներկայացնում: Կկարողանա արդյո՞ք Իվանիշվիլին դառնալ վրացական Դեն Սյաոպին, ժամանակը ցույց կտա: Իսկ առայժմ կարող ենք ասել, որ Վրաստանի քաղաքական բեմում նոր աստղ է հայտնվել ի դեմս Ղարիբաշվիլու: Եվ որ Ղարիբաշվիլին կարող է անսպասելի անակնկալ մատուցել»,-ասել է Նովիկովը: Նախագահական ընտրություններն անցան Վրաստանում հոկտեմբերի 27-ին: Հաղթեց Գեորգի Մարգվելաշվիլին, որն, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 62,11 տոկոսը: Նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Վրաստանի կառավարությունը գլխավորեց վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 31-ամյա ՆԳՆ ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |