Բաքվում տարակուսում են. Ադրբեջանցի վոլեյբոլիստուհիների մարզահագուստին ՀՀ դրոշն է

Բաքվում տարակուսում են. Ադրբեջանցի վոլեյբոլիստուհիների մարզահագուստին ՀՀ դրոշն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական վոլեյբոլի «Ազերօյլ» կանանց ակումբը, որը ներկայացնում է Ադրբեջանը Չեմպիոնների լիգայում, «շատ զարմացրեց» ադրբեջանցի մարզասերներին: Ինչպես գրում է Sport.1news.az-ը, «Ազերօյլ»-ը զարմացրեց իր մարզահագուստով, որը կրկնում է Հայաստանի դրոշի գույները: Ընդ որում շերտերն այն նույն հերթականությամբ են, ինչ ՀՀ եռագույնին:

«Հետաքրքիր է` ո՞ւմ մտքով է անցել ադրբեջանական ակումբին հենց այդ մարզահագուստը հագցնելու «հանճարեղ» գաղափարը: Եթե տարբերակն առաջարկել է ինչ-որ օտարերկյա ընկերություն, ապա ինչո՞ւ է ակումբում այն հավանության արժանցել»,-հարցնում է ադրբեջանական կայքէջը:

Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

Photo: 1news.az
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---