Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը![]() 4 նոյեմբերի 2013 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին է հայտնել Բաքվում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, Global Counsel կազմակերպության նախագահ Պիտեր Մանդելսոնը: Ըստ նրա, հակամարտությունն, անկասկած, անկայունություն կբերի տարածաշրջան: Կարևոր նշանակություն ունի այդ անկայունության վերացումը խաղաղ կարգավորման միջոցով, ասել է նա: «Այդ առաքելությունը դրված է ԵԱՀԿ ՄԽ վրա, մենք հուսով ենք, որ նրա ջանքերն այդ ուղղությամբ հաջող կլինեն»,-ասել է Մանդելսոնը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը, Իգոր Պոպովն ու Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 4-ին ժամանել են տարածաշրջան հերթական այցով, որի նպատակն է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը: Իր այցը տարածաշրջան նրանք սկսել են Բաքվից: Այսօր համանախագահները Բաքվից կժամանեն Երևան, որտեղ կհանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |