ՄԱԿ. Սիրիայի բնակչության մոտ կեսը հումանիտար օգնության կարիք ունի 5 նոյեմբերի 2013 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ հումանիտար հարցերի գծով քլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը ԱԽ փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի բնակչության մոտ 40 տոկոսը՝ մոտ 9,3 մլն մարդ, հումանիտար շտապ օգնության կարիք ունեն: Ըստ նրա, կարիքավորների թիվը 2013 թ. սեպտեմբերից աճել է 2,5 միլիոնով: Ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ նիստում Ամոսը հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը անխուսափելիորեն վատթարանում է, հայտնում է ВВС-ին: Ամոսը հայտարարել է, որ ԱԽ-ն պետք է օգտագործի իր ողջ քաղաքական հեղինակությունը և ռեժիմի, և ընդդիմության հետ աշխատանքում՝ ապահովելու համար հումանիտար բեռների առաքումն ու օժանդակության ցուցաբերումը: Սիրիայի բնակչության մոտ կեսը ստիպված է եղել հեռանալ տնից հակամարտության պատճառով: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը 23 միլիոն է: Շուրջ 2,5 մլն բնակվում են պաշարված կամ մեկուսացած շրջաններում՝ նորմալ ջրամատակարարման, սննդի, էլեկտրականության և դեղորայքի բացակայության պայմաններում: Հումանիտար կազմակերպությունները բողոքում են Սիրիայի իշխանություններից՝ հայտարարելով, որ վերջիններս բարդացնում են իրենց աշխատնքը: Հարևան երկրները, Հորդանանը մասնավորապես, զգուշացնում է, որ չի կարողանաում ընդունել բոլոր փախստականներին: Ըստ ՄԱԿ գնահատականների, հակամարտության սկզբից ի վեր 2011 թվականի գարնանից երկիրը լքել է 2,8 մլն մարդ: Մեծ մասը ապաստանել է Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում: Մոտ 10 հազար սիրիահայեր ապաստան են գտել Հայաստանում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով |