ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը ղարաբաղյան կարգավորման նոր հնարավորություն է տեսնում 5 նոյեմբերի 2013 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն է հայտնվել, ինչը չկար վերջին շրջանում, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական Trend և Azernews կայքերին՝ նշելով, որ «ԱՄՆ-ն հավատում է այդ հնարավորությանը»: «Տեսնելով, որ Ադրբեջանում կայացած ընտրություններից և ավելի վաղ Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր հնարավորություններ են հայտնվել, խոսեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մտադիր ենք Երևանում խոսել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է նա: «Գտնում եմ, որ երկու երկրի ժողովուրդն էլ արժանի են խաղաղության ու բարգավաճման: Պետք է մի միջոց գտնել, դա է պատճառը, որ ստանձնեցի այս աշխատանքը, քանի որ կարծում եմ՝ կարելի է դեպի խաղաղություն ճանապարհ գտնել»,-ասել է նա: Ուորլիքը ասում է, որ պատրաստ է մի քանի անգամ այցելել տարածաշրջան, որքան անհրաժեշտ կլինի խաղաղ կարգավորման համար: Պատասխանելով երկու նախագահների հանդիպման մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ դա կախված է պետությունների ղեկավարներից: «Այդ որոշումը միայն համանախագահները չէ, որ պետք է ընդունեն: Բայց մենք ջանում ենք աջակցել, որ հանդիպումը կայանա այս տարի»,-ասել է նա: Ըստ Ուորլիքի, դա օգտակար կլիներ ամենաբարձր մակարդակով շփում հաստատելու համար: «Հուսով ենք, որ դա իրական խաղաղ գործընթացի կհանգեցնի, համապարփակ բանակցությունների, կարգավորման, որը օգտակար կլինի երկու երկրներին: Դրական բանավեճ ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Եթե կարգավորման հարցում առաջ շարժվելու համար քաղաքական կամք կա, ապա պատրաստ ենք օգնել»,-ասել է նա՝ հավելելով, որ Մինսկի խմբի համանախագահները կարող են քննարկել երկու նախագահների հետ հետագա բանակցությունների պլանը: «Գրեթե երկու տարի է նախագահները չեն հանդիպել, այդ ընթացքում առաջընթացի ուղի չկարողացանք գտնել: Հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ ու կառուցողական քննարկման համար»,-ասել է նա: Ուորլիքի խոսքով, ցանկալի է, որ հակամարտության կողմերը իրենք հայտարարեն, որ ցանկանում են համապարփակ բանակցություններ վարել: «Հուսով ենք, որ եթե նախագահները կարողանան խոսել միմյանց հետ, ապա կգտնեն առաջ շարժվելու միջոց և բանակցությունները կառուցողական կդառնան: Հիմա գործընթացն առաջ չի շարժվում, բայց կցանկանայինք, որ առաջընթաց արձանագրվեր խաղաղության հաստատման ճանապարհին»,-ասել է նա: Անդրադառնալով կարգավորման հիմնական սկզբունքներին՝ Ուորլիքն ասել է, որ դա հենց այն է, ինչ երկու երկրների նախագահները պետք է քննարկեն: «Այսօր աշխատում ենք հիմնարար սկզբունքներով: Մեր նպատակն է աջակցել համապարփակ բանակցություններին»,-ասել է նա: Պատասխանելով Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ մեկ այլ երկրով փոխարինելու մասին հարցին՝ Ուորլիքն ասել է, որ հակամարտության կողմերը շարունակում են հավատալ ՄԽ գործունեությանը: «Հարցը բանակցությունների ձևաչափը չէ, հարցը բոլոր կողմերի՝ առաջ շարժվելու, լուծում գտնելու քաղաքական կամքն է: Դա այն է, ինչ մենք կցանկանայինք ուսումնասիրել առաջիկա շաբաթներին»,-ասել է նա: Խոսելով այլ հակամարտությունների հետ համեմատության մասին՝ Ուորլիքն ասել է, որ դա դժվար է, քանի որ դրանց առաջացման հանգամանքները տարբեր են: «Այս աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ աշխատել եմ Աֆղանստանում և առաջատար բանախոսն էի անվտանգության ապահովման երկկողմ համաձայնության կնքման հարցում: Բարդ էր, բայց կարողացանք գտնել առաջընթացի ուղին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները բարդ են, դա բարդ ընտրություն է, որը պետք է արվի: Սակայն դա հակամարտություն է, որը պետք է կարգավորվի: Եկել է ժամանակը: Եթե կարող եմ նպաստել կարգավորմանը, եթե համանախագահները կարող են օգնել ավելի դյուրին դարձնել այդ գործընթացը՝ պատրաստ ենք դա անել»,-ասել է Ուորլիքը: Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում հայտնել էր լրագրողներին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է հանդիպել ՀՀ նախագահի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար: Ըստ նրա, նախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ: Բաքվից համանախագահները ժամանել են Երևան՝ հանդիպելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս անգամ համանախագահները Լեռնային Ղարաբաղ չեն մեկնի: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |