Ռուս քաղաքագետը զգուշացնում է Ադրբեջանին

Ռուս քաղաքագետը զգուշացնում է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Արևմտյան երկրներն ԱՄՆ գլխավորությամբ այս կամ այն ձևով կաշխատեն ներքաշել Ադրբեջանին Սիրիայի ու Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների մեջ: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Ռուսական արտերկրի ինստիտուտի փորձագետ Վիտալի Ժուրավլյովը: Ըստ փորձագետի, Ադրբեջանի շահերից է բխում առավելապես հեռու մնալ հակամարտություններին հնարավոր մասնակցությունից:

«Պետք չէ մոռանալ, որ կողքը Սիրիայի դաշնակից Իրանն է: Հակամարտությունը կարող է միջտարածաշրջանային բնույթ ստանալ արդիական զենքի բոլոր տեսակների զանգվածային կիրառմամբ: Հետևանքները շատ լուրջ կլինեն բոլորի համար, բայց ԱՄՆ-ն ու Արևմտյան Եվրոպան այնուամենայնիվ հեռու են, նրանք լուծում են սեփական աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական խնդիրները, իսկ այստեղ բնակվող ժողովրդները ստիպված են լինելու վճարել ուրիշների արկածախնդրության համար, այդ թվում սեփական կյանքով»,-ասել է նա:

Անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ Վ.Ժուրավլյովը նշել է, որ նոր ղարաբաղյան պատերազմը քիչ հավանական է: «Պատերազմի դեպքում երկու կողմերի կորուստները շատ զգալի կլինեն, ինչպես մարդկային, այնպես էլ նյութական: Դա իր հերթին կարող է սոցիալական բողոքի պատճառ դառնալ ու քաղաքական հետևանքներ ունենալ իշխանությունների համար: Պատասխանատու քաղաքական գործիչները չեն կարող իրենց թույլ տալ մեծ ջանքեր պահանջող ու անկանխատեսելի հետևանքներով այդպիսի «խաղեր»: Ըստ իս, Ադրբեջանն ու Հայաստանը ռազմական հեռանկարի փոխարեն պետք է կենտրոնանան սոցիալական խնդիրների լուծման, պետկառավարման արդյունավետության բարձրացման ու սոցիալական քաղաքականության վրա»,-ասել է Վիտալի Ժուրավլյովը, գրում է Vesti.az-ը:

Photo:topwar.ru
Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---