Բաքվում փողոցը սալապատել են շիրմաքարերով. Բնակիչները սարսափած են 5 նոյեմբերի 2013 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Բաքվի արվարձանում գտնվող Բաքսոլ բնակելի թաղամասի Ռուսուլզադե ավանի բնակիչներն արդեն մի քանի օր է սարսափած են: Ինչպես հայտնում է Minval.az-ը ANS PRESS-ի վրա հղումով, նրանց սարսափեցնում են շիրմաքարերը, որոնցով սալապատել են բնակելի թաղամասի ճանապարհը: Անշուշտ, չի կարելի չվախենալ՝ տեսնելով շիրմաքարերը: Որոշ քարերի վրա նույնիսկ պահպանվել են հանգուցյալների դիմապատկերները, ինչն էլ ավելի է սաստկացնում սարսափը: Ըստ բնակիչների, մեկ ամիս առաջ ջրագիծ անցկացվեց թաղամասում: Հետո մեծ քարեր թափեցին ճանապարհի վերանորոգման համար: Մի քանի օրից անձրև եկավ, մաքրելով քարերի վրայի փոշին, և պարզ դարձավ, որ դրանք շիրմաքարեր են: Բինագադինի շրջանի գործադիր մարմնում հայտնել են, որ իրենք չեն կատարում աշխատանքները, և կպարզեն, թե ով է բերել քարերը և որտեղից: Բաքվում արդեն գրեթե ոչնչացրել են բոլոր ռուսական ու հայկական գերեզմանոցները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |