ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում 5 նոյեմբերի 2013 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ն կքննարկի նախագահական ընտրությունների արդյունքներն Ադրբեջանում և Վրաստանում երկու կոմիտեների նիստում, որ տեղի կունենան նոյեմբերի 6-7-ին Փարիզում: Ինչպես հայտնել է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, այդ օրերին Փարիզում նիստեր կգումարեն դիտարկման կոմիտեն ու իրավաբանական և մարդու իրավունքների գծով կոմիտեն, գրում է «Թուրան» գործակալությունը: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում ճանաչվեցին ոչ ժողովրդավարական ԵԱՀԿ կողմից, ինչն առաջացրեց պաշտոնական Բաքվի ցասումը: Ընդ որում ԵԽԽՎ ներկայացուցիչները դրական գնահատական էին տվել, սակայն դա եվրախորհրդարանականների հասցեին քննադատության պատճառ հանդիսացավ, որոնց կասկածեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից կաշառվելու մեջ: 2013 թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: 2003 թ. նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը ստացավ ձայների 84,5 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ 5,53 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 10 թեկնածու: Ալիևի հաղթանակը կանխորոշում էին նաև նախընտրական կանխատեսումները: Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները համատարած խախտումների պատճառով: Եվրախորհրդարանի դիտորդական ու ԵԽԽՎ առաքելությունները դրական են արտահայտվել ընտրությունների մասին, սակայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ, Եվրախորհրդարանը ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական ու ԵԱՀԿ չափանիշներին չհամապատասխանող:Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին մեղադրեց Ադրբեջանի իշխանություններին ԵԽԽՎ առաքելության անդամներին կաշառելու մեջ: Ըստ նրա, բանակցութհյուններն առաքելության անդամների հետ ընթացել են Ստրասբուրգի Hilton հյուրանոցում: ԵԽ-ն չարձագանքեց այդ մեղադրանքներին: The Washington Post-ը կազմել է «2013 թվականի վատագույն գաղափարների» ցանկը, որտեղ ընդգրկվել են նաև վերջերս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |