Տաջիկստանում նախագահ են ընտրում![]() 6 նոյեմբերի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունները Տաջիկստանում սկսվել են տեղական ժամանակով ժամը 06.00-ին: Բացվել է 68 ընտրահանձնաժողով և 3,158 հազար ընտրատեղամաս: Մոտ 60 տեղամաս է բացվել երկրի սահմաններից դուրս, այդ թվում 24-ը Ռուսաստանի տարածքում: Պետական տպագրատանը տպագրվել է 4 մլն քվեաթերթիկ 4 լեզուներով՝ տաջիկերեն, ռուսերեն, ուզբեկերեն ու ղրղզերեն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Բարձրագույն պաշտոնի համար թեկնածուներ են առաջադրել երկրի 5 քաղաքական կուսակցություն՝ իշխող Ժողովրդադեմոկրատականն իր առաջնորդ Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը՝ ԿԿ քարտուղար և խորհրդարանի պատգամավոր Իսմոիլ Տալբակովին, Ագրարայինը՝ Տոլիբեկ Բուխորիևին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր առաջնորդ Օլիմջոն Բոբոևին: Սոցիալիստական կուսակցությունն ընտրություններում ներկաայցնում էր կուսակցության նախագահ Աբդուհալիմ Գաֆարովը: Ընտրությունների ընթացքին կհետևի մոտ 50 միջազգային դիտորդ գրեթե 30 երկրից: ԱՊՀ դիտորդական առաքելությունը բաղկացած է 150 կարճաժամկետ դիտորդից, որոնց գլխավորում է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը Տաջիկստան է գործուղել 240 կարճաժամկետ և 30 երկարաժամկետ ընտրող: Երկրում գրանցվել է մոտ 4 մլն ընտրող, ևս 1,2 մլն՝ Ռուսաստանում: Ակնկալվում է, որ գործող նախագահը կվերընտրվի նոր յոթնամյա ժամկետով: Էմոմալի Ռահմոնը 2006 թ. նախագահական ընտրություններում ստացել էր ընտրողների քվեների 79 տոկոսը: ԵՄ և ԱՄՆ դիտորդները դեռ ոչ մի անգամ Տաջիկստանումընտրություններնազատ ու թափանցիկչեն ճանաչել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |