Իրանի ԱԳՆ. Լիբանանի շիաներն ու իրանցիները կհեռանան Սիրիայից, եթե նույնն անեն սունի գրոհայինները![]() 6 նոյեմբերի 2013 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է աջակցել, որպեսզի Սիրիայից հեռանան այնտեղ մարտնչող օտարերկրյա ուժերը: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Պատասխանելով Լիբանանի շիաների «Հեզբոլլահ» շարժման վրա Իրանի ազդեցության մասին հարցին՝ նա նշել է, որ իրանցիներն ու Լիբանանի շիաները կհեռանան Սիրիայից, եթե երկիրը լքեն սունի գրոհայինները: «Մենք պատրաստ ենք բոլոր օտարերկրյա ուժերի հեռանալուն Սիրիայից: Մենք պատրաստ ենք, որպեսզի բոլորն, ովքեր ազդեցություն ունեն, պայքարեն, որ բոլոր ոչ սիրիացիները հեռանան երկրից»,-ասել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է euronews-ը: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Photo:AP Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |