Իրանը պնդում է` ՀՀ-ում էլեկտրամատակարարման խափանումն երկրի էլեկտրահամակարգից անջատումից չէր 6 նոյեմբերի 2013 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում, ինչպես նաև Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Վանաձորում, Աշտարակում նոյեմբերի 2-ի առավոտյան խափանվել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ըստ աղբյուրի, Հայկական ԱԷԿ-ը սեպտեմբերի 22-ին 54 օրով կանգնեցվել է պլանային վերանորոգման, վառելիքի լիցքավորման ու անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով: Մինչ ԱԷԿ-ի միացումը Հայաստանն էլեկտրաէներգիա էր ստանում Իրանից: Երկու երկրների էներգահամակարգերի մեկուսացման արդյունքում հաճախականությունը էներգահամակարգում նվազել էր մինչև 45 Հերց, արդյունքում էլեկտրաէներգիա սպառողներից շատերը հոսանքազրկվել էին: Ավելի ուշ ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը տեղեկացրեց, որ հոսանքազրկման պատճառը ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրումն է, այսինքն՝ Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից, ինչի արդյունքում հոսանքազրկվել են հանրապետության բնակավայրերը: Անցած շաբաթ օրը. առավոտյան հանրապետության գրեթե ողջ տարածքի հոսանքազրկումը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բացատրեց նրանով, որ մեր էներգահամակարգը անջատվել է իրանական համակարգից։ Նա տեղեկացրեց Աժ-ում 2014 թ. բյուջեի լսումների ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, որ փորձագիտական հանձնաժողովը ծրագիր կմշակի, ուղղված ռիսկերի նվազեցմանը էլեկտրամատակարարման խափանումների հետ կապված: Ըստ նրա, վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ էներգահամակարգը կարող է արագ վերականգնվել, սակայն դա չի ապահովագրում նման ֆորս-մաժորային իրավիճակներից ապագայում: «Մեր համակարգը հնացել է, հարկավոր է ժամանակ և ներդրումներ այն արդիականացնելու համար: Վթարից ուղիղ երկու րոպե հետո Իրանում խնդիրը լուծված էր, քանի որ Իրանի էներգետիկ համակարգը մերից հզոր է: Հայաստանում ամբողջական վերականգնումը տևեց 3-3,5 ժամ»,-ասել է նա: Մովսիսյանը հորդորել է նաև չչափազանցնել, քանի որ «արտառոց ոչ մի բան տեղի չի ունեցել», իսկ Հայաստանն ամբոջությամբ զրկվեց էլեկտրամատակարարումից, քանի որ ԱԷԿ-ը վերանորոգման էր կանգնեցված, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Դա տեխնիկական խնդիր էր, որը ծագել էր իրանական կողմի հետ»,- ասաց նախարարը: Սակայն Իրանի էլեկտրագծերի կառավարման ընկերության տնօրեն Միրֆաթթահ Ֆաթթահ Ղարահբակը իրանական «Fars» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ դա պայմանավորված չէ իրանի էներգահամակարգից անջատվելով։ «Նախորդ շաբաթ Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումը կապված է եղել երկրի էլեկտաէներգետիկ ցանցի ներքին խնդիրների հետ»,– ասել է տնօրենը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |