Ոստիկանություն. Վարդան Պետրոսյանին ձերբակալում են (թարմացված)![]() 6 նոյեմբերի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Երևան-Եղվարդ ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր վթարի հետևանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալում են: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը. «Նախաքննական մարմինը ձերբակալման որոշում է կայացրել. դեռևս այսքանը»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդան Պետրոսյանին տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտության, քանի որ դերասանի ինքնաձգացողությունը վատացել էր, բայց համակարգչային տոմոգրաֆիա անցնելուց հետո նրան տեղափոխել են «Սթրես» կենտրոն` դերասանի մոտ սթրեսային վիճակ է ախտորոշվել: Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի ավտոմեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում ևս 6 հոգու հետ մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Վթարի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից՝ տասը տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնն երեք տարի ժամկետով: Հոկտեմբերի 3-ին դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից: Վթարից տուժած Տաթև Հակոբյանը, ով կոտրվածքներ էր ստացել, դեռևս շարունակում է բուժումը հիվանդանոցում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |