Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրը մեղադրում է կառավարությանը Հրանտ Դինքի սպանության համար![]() 6 նոյեմբերի 2013 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության համար մեղավորները նոր պաշտոններ ստացան, ոմանք դարձան պատգամավորներ ու նախարարներ: Դա իրոք հարիր չէ XXI դարի Թուրքիային: Մարդուն սպանում են փողոցի մեջտեղում, իշխանությունները տեղյակ են ողջ գործընթացին, գիտեին, որ Դինքին սպանելու են, սակայն միջոցներ չձեռնարկեցին դա կանխելու համար»,-հայտարարել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղլիչդարօղլուն: Ըստ նրա, սպանությունից հետո թուրքական իշխանությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել մի քանի մարդու վրա ու փակել գործը: «Մենք դա չենք ընդունում: Դինքը Թուրքիայի քաղաքացի էր: Հարկավոր է, որպեսզի պետությունը, որը իրավունքների ու ժողովրդավարության պաշտպան է, գտնի մեղավորներին: Եթե դա չի արվում, նշանակում է, պետությունը ևս մեղսակից է ոճրագործությանը: Իշխող կուսակցությունը մեղսակից է սպանությանը»,-հայտարարել է Քեմալ Ղլիչդարօղլուն Taraf թերթին տված հարցազրույցում: Նա նշել է նաև, որ իշխանությունները հետևողական չեն Դինքի սպանության գործով դատավարությունների անցկացման հարցում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |