Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հաղթում է ընտրություններում 83,6 տոկոսով![]() 7 նոյեմբերի 2013 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, ըստ նախնական տվյալների, հաղթում է ընտրություններում 83,6 տոկոսով (3 մլն 23 հազար քվե), հայտնել է ճեպազրույցում ԿԸՀ ղեկավար Շերմուհամմադ Շոհիեն: «Ընտրողների մասնակցությունը կազմել է 86,6 տոկոս (3 մլն 640 հազար քվե), որից Ռահմոնի օգտին իրենց ձայներն են տվել 83,6 տոկոսը»,-ասել է նա: Ըստ ԿԸՀ ղեկավարի, մնացած հինգ թեկնածուները հավաքել են մոտ 5 կամ պակաս տոկոս: Ըստ ԿԸՀ ղեկավարի, մասնակիցների ճշտված թիվը կազմել է 4 մլն 201 հազար 156 մարդ՝ բացատրելով դա աշխատանքային ներգաղթյալներից շատերի վերադարձով: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրողների քանակը կազմում է 4 մլն 35 հազար մարդ: Ըստ ԿԸՀ ղեկավարի, «ընտրություններն անցել են ըստ Տաջիկստանի օրենսդրության, եղել են ազատ, արդար, թափանցիկ, գրանցվել է ընտրողների բարձր ակտիվություն», ստեղծված էին բոլոր պայմանները «այդ կարևոր ժողովրդավարական գործընթացի կազմակերպման համար»: Նախագահական ընտրություններին մասնակցել է 6 թեկնածու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Բարձրագույն պաշտոնի համար թեկնածուներ էին առաջադրել երկրի 5 քաղաքական կուսակցություններ՝ իշխող Ժողովրդադեմոկրատականն իր առաջնորդ Էմոմալի Ռահմոնին, Կոմունիստականը՝ ԿԿ քարտուղար և խորհրդարանի պատգամավոր Իսմոիլ Տալբակովին, Ագրարայինը՝ Տոլիբեկ Բուխորիևին, Ժողովրդավարական կուսակցությունը՝ Սաջաֆար Իսմոնովին, Տնտեսական բարեփոխումների կուսակցությունը՝ իր առաջնորդ Օլիմջոն Բոբոևին: Սոցիալիստական կուսակցությունն ընտրություններում ներկաայցնում էր կուսակցության նախագահ Աբդուհալիմ Գաֆարովը: Բոլոր թեկնածուները ձեռնպահ են մնացել գործող նախագահի սուր քննադատությունից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |