ԱՄՆ-ն պատրաստ է աստիճանաբար մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները![]() 7 նոյեմբերի 2013 - 12:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է աստիճանաբար մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը դադարեցնի իր միջուկային մշակումները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը, որը ժամանել է Ժնև մասնակցելու Իրանի բանակացությունների նոր փուլին «վեցնյակի» հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր է համաձայնեցնել առաջին քայլը, սկզբնական ըմբռնման հասնել, որը կկասեցնի Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացումը և առաջին անգամ վերջին տասնամյակում կապահովի նրա «նահանջը»: Վաշինգտոնի տեսակետից Իրանի այդ գործողությունները պետք է սահմանափակումների կիրառում նախատեսեն ինչպես ուրանի հարստացման աստիճանի վերաբերյալ, այնպես էլ հումքի քանակի, հստակեցրել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը: Բացի այդ, նշել է նա, ըստ ԱՄՆ-ի, այդ միջոցների իրականացման համար հարկավոր է միջազգային հսկողություն: Ըստ ներկայացուցչի, այդ քայլերը թույլ կտան լրացուցիչ ժամանակ ստանալ Իրանի խնդրի կարգավորման համար քաղաքական, դիվանագիտական ճանապարհով: Իր հերթին ԱՄՆ-ն պատրաստ կլինի սահմանափակ ժամանակով կասեցնել պատժամիջոցների գործողությունները, ասել է Օբամայի վարչակազմի ներկայացուցիչը՝ չմանրամասնելով միտքը: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում վեցամսյա ընդմիջումից հետո տեղի ունեցան բանակցություններն Իրանի ու միջազգային «վեցնյակի» միջև: Այսպիսով, սրանք «վեցնյակի» ու Իրանի միջև առաջին խորհրդակցություններն են այն պահից ի վեր, երբ 2013 թ. օգոստոսին Հասան Ռոուհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը: Իրանի պատվիրակությունը նոր առաջարկներ ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հարթեցման վերաբերյալ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Իրանի միջուկային ծրագիր Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |