ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստ է ընդունել Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչներին բանակցությունների համար![]() 7 նոյեմբերի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու ընդդիմության ներկայացուցիչներին նախնական բանակցությունների համար: Ըստ Բոգդանովի, այդպիսի բանակցությունները Մոսկվայում կարող էին լավ բազա նախապատրաստել Սիրիայի գծով արդյունավետ միջազհային խորհրդաժողովի համար, որը կարող է տեղի ունենալ Ժնևում ընթացիկ տարվա վերջում: Նոյեմբերի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի տեղի բաժանմունքում ՌԴ մշտական ներկայացուցչությունում Մերձավոր Արևելքի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը մի շարք հանդիպումներ է ունեցել սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հետ: Կարծիքների փոխանակման շրջանակում հիմնական շեշտը դրվեց «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման հարցերի վրա, ըստ ռուս-ամերիկայն մայիսի 7-ի նախաձեռնության: Նշվեց սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը ընդլայնված միջսիրիական երկխոսության միջոցով առանց նախապայմանների, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Սիրիացի զրուցակիցները բարձր գնահատեցին Ռուսաստանի հետևողական ջանքերն, ուղղված սիրիական ճգնաժամի կարգավորմանն ու 2012 թ. հունիսի 30-ի Ժնևյան կոմյունիկեի լիակատար իրագործմանը: Այդ համատեքստում նրանք դրական գնահատեցին ՌԴ առաջարկը Մոսկվայում ոչ պաշտոնական շփումների վերբերյալ՝ շահագրգռվածություն հայտնելով մասնակցել դրանց: Ժնևի կոնֆերանսը գումարվում է ՌԴ և ԱՄՆ նախաձեռնությամբ: ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է խորհրդաժողովի անցկացման մոտավոր ամսաթիվը՝ նոյեմբերի 23-ը: Սիրիայի գծով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին հայտարարեց, որ կողմերին չի հաջողվել պայմանավորվել խորհրդաժողովի անցկացման ժամկետի վերաբերյալ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |