Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են Ռուսաստանի համար էլեկտրաէներգիայի տարանցման մասին![]() 7 նոյեմբերի 2013 - 13:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Թեհրանում հանդիպմանը քննարկել են երկու հարևան երկրների գործակցության խորացմանն ուղղված հարցեր, հայտնում է Press TV-ն: ԻԻՀ էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքը տրամադրել իրանական էլեկտրաէներգիան Ռուսաստան արտահանելու համար: Ըստ իրանցի նախարարի, կա դեպի ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման երկու ծրագիր՝ մեկը Հայաստանի ու Վրաստանի տարածքով, մյուսy՝ Ադրբեջանի: ԻԻՀ էներգետիկայի նախարարը հավելել է. «Մեր էներգետիկ պաշարների ավելացման պարագայում, հնարավոր է, ապագայում Իրանի էլեկտրաէներգիա մատակարարող ցանցը Հայաստանի և Վրաստանի միջոցով կապվի Ռուսաստանին, ուստի ներկայում ընթացող աշխատանքները նման հնարավորություն ընձեռում են»: Արմեն Մովսիսյանը նշել է, որ իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների հիմնական թեման Իրանից գազի ներկրման ավելացումն է: Իրանն և Հայաստանն էներգետիկայի ոլորտում ծրագրերի իրականացման երեք համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են բնական գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակմանը, Արաքս գետի վրա նոր ՀԷԿ-ի կառուցմանը, ինչպես նաև երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի հետագա փոխանակմանը: Ըստ Չիթչանի, Իրանն ու Հայաստանն էլեկտրահաղորդման նոր գիծ կկառուցեն, որի նախագիծն իրականացված է 10 տոկոսով: Ներկայումս Իրանն էլեկտրաէներգիա է արտահանում մի շարք երկրներ: Հայաստանի հետ համատեղ էներգետիկ նախագծերի ֆինանսավորման հարցերում կաջակցի Իրանի արտահանման զարգացման բանկը (Սադերաթ բանկ): 2007-2012թթ. Ւրանն Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |