Ի՞նչ անակնկալ է Թուրքիան պատրաստում Հայաստանին. սահմանի բացո՞ւմ![]() 7 նոյեմբերի 2013 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձաժողովում ելույթում անդրադարձել է նաև հայ-թուրքական սահմանի բացմանը: Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, ընդդիմադիր Ազգայնական կուսակցության շարժման անդամ, պատգամավոր Սինան Օհանը դիմել է նախարարին հարցով, թե արդյոք աշխատանքները հայ-թուրքական սահմանին Իգդիրում և երկաթուղու վրա վկայում են, որ սահմանը բացման են պատրաստում: Թուրքիայի ԱԳ նախարարը հաստատել է հայ-թուրքական սահմանին տարվող աշխատանքների մասին տեղեկությունները՝ նշելով, որ պատրաստվում են սահմանը բացել 2015 թվականի շեմին: Բացի այդ նախարարը նշել է, որ մոտ ապագայում այցելելու է Ադրբեջան, և եթե հաջողվի Բաքվին համոզել բացել սահմանը, ապա նրանք կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին: Միևնույն ժամանակ Դավութօղլուն կրկին շաղկապել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Ղարաբաղի խնդրին, նշելով՝ «Եթե Հայաստանը դուրս բերի զորքերը Ղարաբաղից, կբացենք և հայ-թուրքական սահմանը, և երկաթուղին», հայտնում է Panorama.am-ը: 1993 թ. Թուրքիան միակողմանի կարգով փակեց հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես դա պատճառաբանելով «ադրբեջանական շրջանների օկուպացիայով հայկական զորքերի կողմից»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |