Պուտինը Հայաստան կժամանի դեկտեմբերի 1-ին կամ 2-ին![]() 7 նոյեմբերի 2013 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը: Այն հարցին , թե արդյոք հստակ է ՌԴ նախագահի այցի մասին տեղեկությունը, Արա Աբրահամյանն ասել է. «Այո, որքան գիտեմ հստակ է, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել էին, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի 1-ին կամ 2-ին»: Այցի շրջանակում կայանալիք միջոցառումների մասին Արա Աբրահամյանն ասել է. «Անշուշտ երկու նախագահները նախատեսել են միջոցառումներ, հանդիպում, որտեղ կքննարկվեն բոլոր տնտեսական, քաղաքական ու ռազմավարական հարցերը: Հարցերը շատ են, գիտեմ, որ ՀՀ նախագահը բավականին շատ հարցեր ունի, որոնք պետք է քննարկի ՌԴ նախագահի հետ»: Ըստ Աբրահամյանի, դեկտեմբերի 1-4 Երևանում տեղի կունենա հայ-ռուսական գործարար համաժողով, որին մասնակցելու համար Երևան կժամանեն 500 մասնակիցներ, այդ թվում գործարարներ: «Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերը կազմակերպում են տնտեսական համաժողով, որին կմասնակցեն ՌԴ տարբեր երկրամասերի ու շրջանների ղեկավարներ ու ներկայացուցիչներ՝ մոտ 500 մարդ»,-ասել է Արա Աբրահամյանը: Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ, ինչպես և նախորդ անգամ, Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր առաջ, ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող սև զրահապատ «Մերսեդեսը»: Թերթը գրել էր, որ Պուտինն ու Օբաման այն հազվագյուտ նախագահներից են, որոնք այլ երկրներ մեկնելիս տանում են նաև իրենց ավտոմեքենան: Այլ երկրների նախագահները սեփական անվտանգությունը վստահում են ընդունող երկրի անվտանգության համակարգերին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |