Բարաք Օբամա. Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը «շատ չափավոր կլինի»

Բարաք Օբամա. Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը «շատ չափավոր կլինի»

PanARMENIAN.Net - Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացումը միջուկային խնդրի շուրջ պայմանավորվածության դեպքում «շատ չափավոր կլինի», առանցքային սահմանափակումները ուժի մեջ կմնան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC ալիքին տված հարցազրույցում: »Մենք կարող ենք ապահովել շատ չափավոր մեղմացում, պահպանելով պատժամիջոցների համակարգը, հիմնական պատժամիջոցները, որպեսզի եթե հաջորդ վեց ամսում, երբ մենք փորձենք լուծել ավելի բարդ հարցեր, ու պարզվի, որ նրանք չեն պահպանել գործարքի պայմանները և մտադիր չեն առաջ շարժվել, մենք կարողանանք հետ վերադառնալ»,-ասել է Օբաման:

Ըստ նրա, անհրաժեշտ է ապահովել այն գործողությունների ստուգումները, որոնք Թեհրանը կձեռնարկի միջազգային հանրության հետ պայմանավորվածությամբ: «Ես արդեն ասել եմ, որ ոչ մի տարբերակ չի բացառվի, ներառյալ ուժայինները, կանխելու համար միջուկային զենքի արտարդությունը Իրանում: Սակայն լավագույն միջոցն է ստանալ ապացույցներ, որ նրանք կապամոնտաժեն իրենց ծրագիրը, եթե միջազգային կազմակերպությունները և մենք տեսնենք, թե նրանք ինչ են անում»,-ասել է Օբաման: Նախօրեին Ժնևում մեկնարկել է «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը Իրանի հետ միջուկային խնդրի շուրջ: Ինչպես ակնկալվում է, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 8-ին կայցելի Ժնև չծրագրված այցով, հանդիպելու համար Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները կարծում են, որ Թեհրանը մշակում է միջուկային զենքի ստացման տեխնոլոգիա, սակայն իրանական կողմը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Հոկտեմբերի 15-16-ին Ժնևում անցան Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններ «վեցնյակի» ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Իրանը ներկայացրեց նոր առաջարկներ միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---