«Ռոստելեկոմ»-ի նոր՝ «Տրիո կոնստրուկտոր» ծառայություններով բաժանորդը կձևավորի իրեն հարմար փաթեթը (վիդեո)![]() PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմ»-ը հեռահաղորդակցության շուկայում եզակի առաջարկ ունի՝ «Տրիո կոնստրուկտոր» փաթեթներն են: Դրանք յուրաքանչյուր բաժանորդիհնարավորություն են տալիս ձևավորելու լայնաշերտ ինտերնետի, IP հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի իրեն հարմար փաթեթը: «Տրիո կոնստրուկտորը» ստեղծվել է սպառողին հասանելի լինելու և հեռահաղորդակոցության ոլորտի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուրի պահանջը բավարարելու համար:Սա շուկայի միակ առաջարկն է, որի միջոցով բաժանորդն ինքնուրույն է ձևավորում ծառայությունների փաթեթը: Այն ձևավորվել է հետազոտությունների հիման վրա ու գնային առաջարկը սկսվում է ընդամենը 10 000 դրամից: «Տրիո կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթի տարբերակները հետևյալն են՝ Հանրությանը փաթեթները ներկայացվեցին նոյեմբերի 5-ին և 6-ին ֆլեշմոբերի միջոցով երևանյան մի շարք վայրերում (Հյուսիսային պողոտա, Դալմա Գարդեն Մոլ, Նոր Նորքում՝ Գայի արձանին հարող տարածքում, Կոմիտասի, Դավիթաշենի «Սիթի» և Աջափնյակի «Կայզեր» սուպերմարկետներում): «Ռոստելեկոմը» վերջերս հայտարարեց իր ցանցի՝ արդեն իսկ 15 քաղաքներում հասանելիության ապահովման մասին. ընկերության ծառայությունները հասանելի են Աբովյանում, Արմավիրում, Վանաձորում, Գյումրիում, Չարենցավանում, Աշտարակում, Հրազդանում, Կապանում, Մեծամորում, Մասիսում, Դիլիջանում, Սևանում, Արտաշատում և Երևանի չորս համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք): Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |