Վ. Կովալենկո. Ղարաբաղի մասնակցությունը Մաքսային միությանը հնարավոր կլինի ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո![]() 8 նոյեմբերի 2013 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին խոսակցություններ հնարավոր կլինի սկսել միայն Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո, գտնում է ՌԴ Կասպից համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: «Հայաստանի առջև հարց է կանգնած՝ ճանաչել թե չճանաչել ԼՂՀ անկախությունը: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունն, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել նաև ՄՄ-ին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին»,-հայտարարել է Կովալենկոն Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ, որի թեման էր «Հայաստանն ու Մաքսային միությունը. Եվրասիական ինտեգրման հանրային ընկալումը»: Նախկին դեսպանը նշել է, որ Հայաստանը գտնում է, որ այս պայմաններում ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է սադրիչ լինել ու հրահրել Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել ԼՂՀ դեմ: «Չեմ կարծում, թե Ռուսաստանն արմատական ինչ-որ դիրքորոշում կորդեգրի: Ռուսաստանն այն նույն դիրքորոշումը կունենա, ինչ վերջին շրջանում, որը թույլ է տալիս խաղաղությունը պահպանել տարածաշրջանում»,-հավելել է նա, գրում է «Նովոստի-Արմենիան»: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում: Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» է ստորագրվել: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում հարկավոր կլինի հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ, հաշվի առնելով չկարգավորված տարածքային հարցը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը: Հղումներ թեմայով. ![]() Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |