ՎիվաՍել-ՄՏՍ-ը վերացրել է հաճախականություններին անօրինական միջամտությունը![]() 8 նոյեմբերի 2013 - 14:15 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ինհատկացված հաճախականություններին իրականացվող միջամտության աղբյուրը՝ չարտոնված և անօրինական սարքերը, հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է: Խնդիրների պատճառով բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երևանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում: Անօրինական սարքերը հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ և նրանց հետ համագործակցաբար, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |