Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվեց «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով 7 ապրիլի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 6-ի որոշմամբ, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը վաճառվել է «Գազպրոմ» ընկերությանը 248,8 մլն դոլարով: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կառավարությունը դիմեց այդ քայլին բնական գազի սակագների բարձրացումը մեղմելու համար: Ա.Մովսիսյանը հաղորդեց, որ 188 միլիոնը նշված գումարից ապրիլի 10-ից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը կառավարությունը կուղղի սպառողների համար սակագների փոխհատուցմանը դրամական օժանդակության տեսքով, իսկ մնացած գումարը կփոխանցվի բյուջե: 1000 խորանարդ մետր գազի համար 90 հազար դրամ (200 դոլար) Ֆիզիկական անձանց համար հաստատված սակագինը պետությունը կսուբսիդավորի 25 հազար դրամով, իսկ խոշոր սպառողների համար նախատեսված 146,51 դոլարը` 52,01 դոլարով: Գումարը կփոխանցվի ՀՀ պաշտպանության նախարարության արտաբյուջետային հաշվին, ինչն, ըստ Ա.Մովսիսյանի, հնարավորություն կտա արագացնել գործընթացը: Առաջիկա երկու տարվա ընթացքում ռուսական կողմը 150-160 մլն դոլարի ներդրումներ կանի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում: Ավարտին կհասցվի բլոկի շինարարությունը, բացի այդ, պետք է տեղադրվի լրացուցիչ գազատուրբին 140 ՄգՎտ հզորությամբ: Պայմանագրում նշվում է նաեւ, որ մինչեւ 2009 թվականը «Գազպրոմը» չի փոխի առաքվող գազի գինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |